«Գուցե ինքը չի գիտակցում, բայց սա նեռի սև առաքելություն է». Հուսիկ Արա
Բանաստեղծ Հուսիկ Արան այն կարծիքին է, որ արցախյան վերջին պատերազմը կարող էր չլինել, եթե Հայաստանի դիվանագիտությունը ճիշտ աշխատեր, իշխանությունները լինեին ճկուն: Այդ մասին նա հայտնել է «168 ժամ»-ի եթերում: «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ». Վերջ, դու արդեն ագրեսոր ճանաչվեցիր: Պատերազմի ընթացքում էլ, երբ ամերիկացի լրագրողը Զոհրաբ Մնացականյանի հետ հարցազրույց էր անում, անմիջապես այդ հարցը տվեց, ու այդպես էլ թարգմանել էին՝ ձեր վարչապետը ամբոխին այդպես դիմեց: Դրսում տեսան, որ սա ոչ միայն հարց լուծող չէ, այլ քանդուքարափ անող է, ամեն ինչ ավերող է: Իր կերպարը ավերողի, ոչնչացնողի կերպարն է: Ես չգիտեմ՝ ինքը ինչ ծանր կյանք է ապրել, ինչ բարդույթներ ունի, ինչ ողբերգական սրված բաներ ունի իր մեջ, որ փորձում է վրեժ լուծել և լուծեց՝ դատել, բանտարկել, Հայաստանը ոչնչացնել, հայ ժողովրդին ոչնչացնել: Մենք երկիր ենք կորցրել, և այսօր սպառնում է Զանգեզուրի ոչնչացումը՝ Նժդեհի ոչնչացումը: Այսինքն՝ բոլորին ոչնչացնել, մնա մենակ ինքը: Սա նեռի առաքելություն է, սև առաքելություն: Գուցե ինքը չի գիտակցում, որ նեռն է, բայց ինքը նեռն է: Սա նեռի սև առաքելություն է, ժողովուրդն էլ դա չի գիտակցում, շոկի մեջ է, զոմբիացած վիճակում է: 2.5 տարի կաթիլ-կաթիլ հասցրեց այդ վիճակին, այդ պարտությանը»,- ասել է բանաստեղծը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36