«Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը». Արծվիկ Մինասյան
252
Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 21:10
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ վաղը կհայտարարեն երկրի ղեկավարի թեկնածուի անունը: «Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձևավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն և առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», - ասաց Մինասյանը։ Հարցին՝ թեկնածուի կամ թեկնածուների մասին հայտարարվելո՞ւ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, անպայման. վաղը»։ Շրջանառվող լուրերի համաձայն, ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն է։ |
«Չարձագանքեցիք, երբ ԱՀ նախագահը հայտարարեց, որ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից». Տիգրան Աբրահամյան
10804:05«Պարզ չի՞, թե ինչու են Լենա Նազարյանին ասում, որ որոշակի պարբերականությամբ հարցազրույցներ տա». Ալեն Ղևոնդյան
11903:05«Ինչո՞ւ է Ռուսաստանը հովանավորում Ադրբեջանին ու կարմիր լույս վառում Թուրքիայի առաջ». Լևոն Շիրինյան
13602:05«Վազգեն Մանուկյանի տեքստերը վերաբերելի՞ են իրեն սատարող քաղաքական ուժերի գաղափարներին». Լևոն Բարսեղյան
16301:05«Այս հերքումից ես առնվազն հասկանում եմ, որ փաստաթղթի իսկությունը չի հերքվում». Կ. Վրթանեսյան
17600:30«Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի». Վարդան Ղուկասյան
187Երեկ, 23:50