Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՄԻԵԴ-ը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը

413
Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 18:30
ՄԻԵԴ-ը վերացրել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնում է. «2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը հիմք ընդունելով՝ Թուրքիայի Հանրապետությունը ս.թ. նոյեմբերի 17-ին դիմել է Եվրոպական դատարան՝ չեղարկելու իր հանդեպ կիրառված միջանկյալ միջոցի որոշումը:
Դեկտեմբերի 1-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ հայտարարությունը, վերանայել է Թուրքիայի նկատմամբ 2020 թվական հոկտեմբերի 6-ին Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը:
Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ»: