Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

ԱԺ խորհուրդը լրացում է կատարել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ

382
Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 15:55
ԱԺ խորհուրդը լրացում է կատարել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Օրակարգում եղել է ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որը խորհուրդը քննարկել և հաստատել է: