Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՊՊԾ գնդից Արարատ Միրզոյանին չեն օգնել. թողել են, որ ծեծե՞ն. «Հրապարակ»

688
Չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2020 թ., 09:05
ՊՊԾ գնդից Արարատ Միրզոյանին չեն օգնել. թողել են, որ ծեծե՞ն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պարզվում է՝ Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի։ Բանն այն է, որ մեքենայում փակված ԱԺ նախագահի թիկնապահները փորձել են դիմադրել հարձակվողներին, ժամանակ շահել ու օգնություն են խնդրել իրենց ղեկավարությունից՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից։

Բայց ՊՊԾ պետը՝ Սարգիս Հովհաննիսյանը, տեղում չի եղել, որևէ մեկը նրանց խնդրանքներին չի արձագանքել։ Մեր տեղեկություններով, դեպքից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել՝ մեղավորներին գտնելու համար։ Ներսում կասկածներ ունեն, որ այդ ողբերգության հետ կապված ամեն ինչ չէ, որ հասկանալի է»։

Մանրամասները՝ թերթի համարում: