Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ անհայտ կորած զինծառայողների հարցի վերաբերյալ
![]() Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը: «Դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստանում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների հարազատներին փոխանցելու վերաբերյալ: Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծման մեջ՝ գործելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ սերտ համակարգմամբ: Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը»,- ասված է հայտարարությունում: ՌԴ դեսպանատունը հիշեցրել է, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով: |
Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները
4014:00Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
4613:20Կամավորն Արցախից բերված ինքնաձիգները 500-600 դոլարով վաճառելու պայմանավորվածություն է ձեռք բերել. ԱԱԾ (տեսանյութ)
10811:50Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
15808:35Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն փակ է լինելու
317Երեկ, 23:20«ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ Գյումրիում հանդիպել ենք գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ»․ ՄԻՊ
330Երեկ, 22:05