Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դուք գիտե՞ք, թե ինչ է իրենից ենթադրում ԽՍՀՄ քարտեզը, տո անգրագետներ». Կ. Հովհաննիսյան

308
Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 04:15
«Դուք գիտե՞ք, թե ինչ է իրենից ենթադրում ԽՍՀՄ քարտեզը, տո անգրագետներ». Կ. Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անգրագետներ, ԽՍՀՄ քարտեզը տարբերվում է ՀԽՍՀ և ԱԽՍՀ քարտեզներից։ Անգրագետներ, ՀԽՍՀ-ի և ԱԽՍՀ-ի կոլտնտեսային տնտեսությունների միջև ձեռք է բերվել գրավոր համաձայնություն, որ այս կամ այն տարածքում քոչվորներին արոտավայրերի նպատակով արոտներ տրամադրել։ Այդ համաձայնությունն ամեն անգամ թարմացվել է, իսկ վերջին թարմացումը տեղի է ունեցել առնվազն 30 տարի առաջ։ Դուք գիտե՞ք, թե ինչ է իրենից ենթադրում ԽՍՀՄ քարտեզը, տո անգրագետներ։
ԽՍՀՄ քարտեզով Մարտակերտի շրջանի մի զգալի հատված օկուպացված է, Հադրութն ամբողջությամբ օկուպացված է, Մարտունու գյուղերից օկուպացված է։ Անգրագետներ, ամսի 10-ից մի անգամ չլսեցի, որ փախստականների մասին խոսեք։ Իսկ Թուրքիան Եվրոպային փախստականներով է վախցնում»։