Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանը լավ կլինի Հայաստանի կործանման այդ ծրագրից հրաժարվի և մտաբերի հակազդեցության օրենքը

287
Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 03:10
«Ռուսաստանը լավ կլինի Հայաստանի կործանման այդ ծրագրից հրաժարվի և մտաբերի հակազդեցության օրենքը

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆիզիկայի օրենքները գործում են նաև քաղաքականության մեջ: Օրինակ, հակազդեցության օրենքը եթե քաղաքականության մեջ դիտարկենք, ապա այսօրվա իրողությունների համաձայն Ռուսաստանի և նրա ազդեցության հայ քաղաքական լաքեյների ձգտումներն ու ազդեցությունը անխուսափելիորեն առաջացնելու են Հայաստանի ինքնիշխանության և անկախության պաշտպանների ուժեղ հակազդեցություն: Ռուսական մեծապետական շովինզիմը և դրա հայ ծառայակատարները չեն գիտակցում, որ որքան քննարկեն Հայաստանը Ռուսաստանի կազմ հրելու ապուշությունները, այնքան Հայաստանի ժողովուրդն ավելի արագ է ինքնակազմակերպվելու ռուսական լայնածավալ ազդեցությունից երկիրը ազատագրելու համար: Դա անգամ ազգային նոր զարթոնքի առիթ կարող է դառնալ:

Ես անկեղծ չգիտեմ, Ռուսաստանի հատուկ ծառայությունները մնացել են այդ ազգային ստահակների հույսի՞ն, որ ասպարեզ են նետել նրանց:

Ռուսաստանը լավ կլինի Հայաստանի կործանման այդ ծրագրից հրաժարվի և մտաբերի հակազդեցության օրենքը: Եվ եթե Մոսկվային թվում է, թե Հայաստանն այլևս դիմադրության ընդունակ չէ, ապա չարաչար սխալվում է»: