Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Երևանում 5-12֊րդ դասարաններում վերսկսվում է առկա ուսուցումը

319
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 21:00
Երևանում 5-12֊րդ դասարաններում վերսկսվում է առկա ուսուցումը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․«Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ»: