Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դե հիմա հաշվեք՝ ինչքան գումար էր դուրս գրվում, ինչ ատկատներ էին գնում»․ Տիգրան Շահբազյան

331
Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ., 01:10
«Դե հիմա հաշվեք՝ ինչքան գումար էր դուրս գրվում, ինչ ատկատներ էին գնում»․ Տիգրան Շահբազյան

«Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» վարչության անդամ Տիգրան Շահբազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևի 2014 թիվն էր։ Վաենկոմատից զանգեցին ասեցին՝ ներկայացի, որ գնում ենք վերապատրաստման։ Գնացի, ստորագրեցի, որ երկուշաբթի պետք ա ներկայանամ։
Սպան, որն զբաղվում էր հավաքագրմամբ, ասեց․
- ախպերս չմտածես, նենց կայֆոտ ժամանակ ենք անցկացնելու, դու էլ գիտես թե ինչ ա, հո չենք եթում տանջվենք, իմացի հանգստանալու ես գնում, ուտել-խմելով գնալու ենք Քելբաջար, հետ գանք, սաղ էլ լավ ախպերներ են։
Չասեմ՝ ոնց էդ պահից սկսած՝ հավեսս կորավ։
Սակայն դա էլ տեղի չունեցավ, որովհետև մյուս օրը զանգեց, ասեց - չենք գնում, բայց որ բան ըլնի, իմացի՝ գնացե-եկել ենք, էլի։
Վերապատրաստման վրա դուրս էր գրվում կլորիկ գումար։ Օրական աշխատավարձ էր տրվում պահեստազորայիններին, որոնք պետք ա վերապատրաստում անցնեին և իհարկե սնունդ, տեղափոխման ծախսեր, փամփուշտ, միգուցե դասախոսների գումար և այլն։
Դե հիմա հաշվեք՝ ինչքան գումար էր դուրս գրվում, ինչ ատկատներ էին գնում։
Էն ժամանակ ամբողջ համակարգն էր թաթախված կոռուպցիայի մեջ։ Դրա համար էլ մեր բողոքն արտահայտեցինք՝ մերժելով համակարգը, մերժելով սերժին։
Սակայն հեղափոխությունից հետո ևս չեղավ ոչ մի վերապատրաստում։ Վերջին 2,5 տարում էլ ոչ մեկս չգնաց գոնե մի փամփուշտ կրակեր, վերհիշեր․ ի վերջո՝ վերջին տարիներին շատ ավելի մոտ էր պատերազմական գործողությունների վերսկսումը»։