Չեղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ
![]() Չեղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Չեղարկվել է նաև վարչապետի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանի՝ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը, Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղվելու որոշումը: Հիշեցնենք՝ նա Մոսկվա էր մեկնում Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստը որոշվել է անցկացնել հեռավար՝ տեսակապով, ինչի համար էլ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև ԵՏՄ անդամ պետությունների վարչապետները չեն մեկնի Մոսկվա: Մանե Գևորգյանն ասաց, որ արարողակարգի բաժնի պետն այս նպատակով էր գործուղվելու Մոսկվա, բայց քանի որ նիստը հեռավար է լինելու, նրա գործուղումը ևս չեղարկվել է: Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։ |
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
264Երեկ, 21:15Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
315Երեկ, 20:00Նախագահի հրամանագրով Անահիտ Ավանեսյանը նշանակվեց Առողջապահության նախարար
296Երեկ, 17:15Նախագահի հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվեց պաշտոնից
305Երեկ, 17:10Նախագահականից հաստատել են
579Երեկ, 13:50Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից
564Երեկ, 13:45