Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այդ ժամանակ Փաշինյանը Նալբանդյանին ասել է՝ դուք ինձ ոչ մի նոր բան չասացիք». Նաիրա Զոհրաբյան

284
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 17:05
«Այդ ժամանակ Փաշինյանը Նալբանդյանին ասել է՝ դուք ինձ ոչ մի նոր բան չասացիք». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի դրվագի, երբ ժամանակին Արտաքին գործերի նախկին նախարարը Փաշինյանին է փոխանցել արցախյան հակամարտության փաթեթը: «Երբ որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ և Էդվարդ Նալբանդյանն իրեն պետք է հանձներ արցախյան հակամարտության ողջ փաթեթը, հանդիպումը տևել է տասը րոպե, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Նալբանդյանին ասել է՝ Դուք ինձ ոչ մի նոր բան չասացիք: Այսինքն՝ Ռուսաստանի նախագահը շատ ավելի մանրակրկիտ է տիրապետում բանակցային որջ պրոցեսին, քան Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարեց պատգամավորը:

Զոհրաբյանի խոսքով՝ երկրում առկա են հակառուսական ագրեսիվ տրամադրություններ, ինչպես նաև արցախցի-հայաստանցի տարանջատում, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանի ֆեյքերն են: