Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Հիմա հավատո՞ւմ եք վարչապետի ասածներին». լրագրողը՝ Վահան Քերոբյանին

254
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 16:30
«Հիմա հավատո՞ւմ եք վարչապետի ասածներին». լրագրողը՝ Վահան Քերոբյանին

Այսօր Էնոկոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ զրույցում լրագրողները նշեցին, որ նա դժգոհել է այն բանից, որ պատերազմի ժամանակ իրականությունը չի ներկայացվում: Քերոբյանը դա որակեց մանիպուլյացիա: «Ես ասել եմ, որ մեզ տասնամյակներով ասել են՝ մեր բանակը մարտունակ է, ուժեղ է և այլն…»,- պատասխանեց նա:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն էլ է այդպես ասել, այդքանից հետո ինչպե՞ս է ընդունել վարչապետի առաջարկը, Քերոբյանը հայտարարեց. «Որովհետև ես սիրում եմ ծառայել իմ ազգին»: Հարցին, թե հիմա հավատո՞ւմ է վարչապետի ասածներին, Էկոնոմիկայի նախարարը կարճ պատասխանեց.

«Ես իրեն միշտ էլ հավատացել եմ»: