Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ուզում ենք հարցնել Կառավարությանը՝ ե՞րբ կգա տուն մեր առաջին գերին». Հրանտ Թոխատյան

207
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 14:30
«Ուզում ենք հարցնել Կառավարությանը՝ ե՞րբ կգա տուն մեր առաջին գերին». Հրանտ Թոխատյան

«Երբ առաջին օրը մեր հավաքը կազմակերպեցինք, ասացինք, որ տեսնելով իշխանության անգործությունը, որոշել ենք ինքներս մեզնով ինչ-որ բան անել: Հիմա ուզում ենք հարցնել Կառավարությանը՝ ի՞նչ կա արված, ի՞նչ ինֆորմացիա ունեք, ե՞րբ կգա տուն մեր առաջին գերին»,- այսօր երթի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու նախևառաջ չեն դիմել Կառավարությանը, ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը:

Վերջինն իր խոսքում նշեց, որ պատրաստվում են դիմել նաև Կառավարությանը: Այս պահին նրանք շարժվում են դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, ապա ՌԴ դեսպանատուն՝ երեկ տված նամակի պատասխանի վերաբերյալ տեղեկություն իմանալու, իսկ վաղը երթով կշարժվեն դեպ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: