«Չեմ կարծում` նրան ու տիկնոջը կթողնեն կենդանի». Զ. Փոստանջյան
«Փաստաթուղթը ստորագրած անձը ՀՀ իրավապահ մարմինների, ինչու չէ՝ նաև այլ իրավապահների կողմից պետք է հետապնդվի. նրա գործողությունները պարունակում են բազմաթիվ հանցակազմեր: Դրա հետևանքով կորցրել ենք հազարավոր կյանքեր, բազմաթիվ մարդիկ հաշմանդամ են դարձել, կորցրել ենք հայրենիքի զգալի մասը: Այդ մարդը ՀՀ-ում բնակվելու ու կյանքը շարունակելու հնարավորություն չի կարող ունենալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ եթե հանրությունը դեռ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, դա չի նշանակում, որ Փաշինյանն ու իր ընտանիքը կարող են շարունակել ապրել Հայաստանում: «Հարցի լուծումը նաև ենթադրում է, որ նրանք պետք է դիմեն փախուստի... Տեսնում ենք, որ ՌԴ-ի կողմից նրան ընդունելու քաղաքական օրակարգ չկա: Բացի այդ, հունիսին նա պետք է մեկներ Մոսկվա, մասնակցեր շքերթին, նա պաշտոնապես հայտնեց, որ համավարակով պայմանավորված, չի մասնակցելու: Այդ կարևոր միջոցառմանը չմասնակցեց, բայց հիմա ինչ-որ հարցեր ունի, որ ցանկանում է Մոսկվայում լուծել: Կարծում եմ՝ նա հարցեր չունի, նրա կործանարար առաքելությունն ավարտված է, ժամանակն է եկել, որ նրան, այսպես ասենք՝ լիկվիդացնեն. Նովիկչոկ, ստարիչոկ, չգիտեմ ինչ. չեմ կարծում՝ նրան ու տիկնոջը կթողնեն կենդանի, որովհետև այդ գործարքն ունի մի քանի շերտ»: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00