«Պետք է ամեն ինչ անենք, որ դա հանկարծ տեղի չունենա». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր կարծիքով գերիների վերադարձի հարցում մեծ է Ռուսաստանի դերակատարությունը: «Ռուսաստանի Դաշնությունն է, որ միջնորդել է հայտարարության ստորագրմանը և այս պահին հենց Ռուսաստանն է, որ հետևում է, թե որ կետը երբ իրականացվի: Հետևաբար իմ պահանջն է եղել, որ հետևեն գերիների վերադարձի հարցին, և այդ հարցով ես դիմել եմ ՌԴ նախագահին: Մյուս կողմից, քանի որ որ մենք լուրեր ունեինք, որ Բաքվում հաղթական շքերթի ժամանակ հնարավոր է, որ մեր գերիներին քայլեցնեն մեր տեխնիկայի հետ, ես ներկայացրել եմ, որ Ժնևյան կոնվենցիաներով դա արգելված է, Ադրբեջանը հանդիսանում է այդ կոնվենցիաների կողմ: ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և Կարմիր Խաչի կողմից արդեն որոշակի ուղերձներ գնացել են Ադրբեջան՝ առ այն, որ իրենք իրավունք չունեն նման բան անելու: Այս առումով եմ ես ասում, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա հանկարծ տեղի չունենա»,- ասաց նա: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00