Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ.

«Փաշինյանի գրառումները կարելի է բաժանել 3 խմբի». Արփինե Հովհաննիսյան

133
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 13:45
«Փաշինյանի գրառումները կարելի է բաժանել 3 խմբի». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի գրառումները կարելի է բաժանել 3 խմբի՝

1-ին խումբ՝ ինքնախոստովանական ցուցմունքներ՝ իր և դատախազի, իր և զինվորականների սիրահոժար խնդրանքների ու դրանց բավարարման մասին։ Դրանց տեղը ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ը, բայց ոչ ամենևին ֆեյսբուքը։

2-րդ խումբ՝ մեմուարներ, որոնց տեղն իր հուշատետրն է կամ անանուն խմբագրականն իր ընտանեկան «Հայկական ժամանակ»-ում, որը հիմա ադրբեջանական ժամանակ է դարձել։

3-րդ խումբ՝ երազանքներ, որոնք բխում են սեփական անկարողության գիտակցումից: (1-ին ու 2-րդ նախագահների հանդիպման կազմակերպում Պուտինի հետ): Հաջորդիվ հավանաբար կիմանանք, որ ինքը կազմակերպել է 2-րդ նախագահի ծննդյան շնորհավորանքները, հանդիպումները, զրույցները Պուտինի հետ ու նաև Արցախի ազատագրումը։ Սրանց տեղը հատուկ հաստատության «հիվանդության պատմություն» բաժնում է։
Ասածս ինչ է, այս ամենը զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։

Մեկդ ասեք, մի՛ խոսիր քանի դեռ առարկայական ասելիք չունես մեր ռազմագերիների ու զոհված քաջերի դիակների մասին։ Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում»: