Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը հետաձգվեց

185
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 12:00
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը հետաձգվեց

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստը հետաձգվեց։ Օրակարգում էին «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցերը: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախաձեռնության հեղինակներն առաջարկել են, իրենց բացակայությամբ պայմանավորված, հետաձգել հարցերի քննարկումը, որից հետո այն որոշվեց հետաձգել երկամսյա ժամկետով: