Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հերի՛ք է խաբարբզիկի մակարդակի շարադրություններ գրես». Լիզա Ճաղարյան

215
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 13:25
«Հերի՛ք է խաբարբզիկի մակարդակի շարադրություններ գրես». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լույսը բացվեց՝ բըլթ-բըլթոցը հետը։
Բա ողբերգություն չի՞ սա։ Ողբերգություն չի՞, որ էս վիշտուցավի, ավերի մեջտեղում վերընկած՝ երկրի ղեկավար կոչեցյալ թշվառականը «հայոց պատմություն» է գրում՝ գերնպատակ դարձնելով միմիայն սեփական կաշին փրկելը։
Էս մղձավանջը վերջ չի՞ ունենալու։
Էս արարածի կողքը մի ուղեղը չհալած մարդ չկա՞, որ ասի՝ ո՛վ ինչ է ասել, ո՛վ երբ է ասել, ո՛վ ոնց է ասել՝ դրանք պատերի տակ բամբասող դեբիլների լմլմորելու թեմա է ընդամենը. էս երկրի ոչ բարով ղեկավարը դու էիր էդ պատերազմի ժամանակ, ուրեմն՝ մեղավորն էլ ես դու, հերի՛ք է խաբարբզիկի մակարդակի շարադրություններ գրես։ Հերիք է»: