Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հերի՛ք եղավ, ձայնդ կտրի՛». Մարգարիտ Եսայան

262
Երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ., 11:15
«Հերի՛ք եղավ, ձայնդ կտրի՛». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս սրիկային թվում է՝ որքան շատ խոսի, այնքան «կարդարացվի»..․ Ցինիզմի գագաթնակետ, համայն հայության դավաճան, հայ ժողովրդի ազգային վերածննդի, Արցախյան հերոսամարտի թիվ մեկ և միակ ուրացող... Հերի՛ք եղավ, ձայնդ կտրի՛... Եթե քեզ թվում է՝ դու կարող ես էդ նեյնիմներով քո շուրջ տրամադրություն փոխել, չարաչար սխալվում ես։ Դավաճանի պիտակը այլևս ճակատիդ է, ականջիցդ կախված, հերիք նստես և բաներ բստրես: Անուններ ես տալիս, ինչ-որ բաներ ես պատմում, իբր կա՞ս: Լսի՛, սրիկա՛, դու չկաս, մեկ անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ՝ քեզ թափ տուր, և կտեսնես, որ բաժանվեցիր մասերի, որ դու այլևս քայլող քաղաքական դիակ ես։ Իբր ինչե՞ր ես պատմում նախագահների մասին, Մոսկվա գնալ-չգնալու մասին, ա՛յ տհաս ապիկար: Ինչ հեքիաթ էլ հորինես ու պատմես, կա ռեալ փաստը՝ դու ունեիր, երեք անգամ ունեիր հնարավորություն դադարեցնել պատերազմը, դադարեցնել մեր երկրի համար ավելի շահեկան պահի, քեզ երեք անգամ առաջարկվել է դադարեցնել պատերազմը, չկորցնել Շուշին ու Հադրութը, հարյուրավոր գյուղեր, Լաչին-Բերձորը, դու սրիկայի պես քո էշն ես քշել: Ու հիմա, երբ էդ կոտրած ձեռքովդ ստորագրել ես խայտառակ հայտարարությունը, դու այլևս դիակ ես, խոսելու, գրելու, առհասարակ, ապրելու և շնչելու իրավունք դու չունես, չունես․․. Դու դավաճան ես, դու, հիմա էլ քո գնալը ձգձգելով, վտանգի ես ենթարկում հարյուրավոր ռազմագերիներին: Էդ տղերքը քո ձեռքին են գերի, որքան շուտ գնաս, այնքան արագ հնարավոր կլինի գերիներին վերադարձնել, անհետ կորածներին գտնել ու վերադարձնել․․․ Ձայնդ կտրի՛, դու մեկ բան ունես անելու՝ հրաժարականի դիմումդ գրես ու կանգնես դատարանի առաջ, դու այսօրվա և բոլոր ժամանակների թիվ մեկ հանցագործն ես․․․»: