«Ա՛յս ղեկավարը, ա՛յս քաղաքական գործիչն իրավունք չունի նման բան ասելու». Արամ Աբրահամյան
![]() «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետն ասում է՝ ստորագրեի, դարձյալ կասեին «Նիկոլ դավաճան»: Բնականաբար, կասեին: Բայց մի՞թե այն, թե «ինչ կասեին» ավելի կարևոր է, քան մարդկային կյանքերը, խեղված ճակատագրերը և ընդհանրապես այս ամբողջ ազգային աղետը: Սա մտածողություն է. վարկանիշը, PR-ը շատ ավելի է կարևորվում, քան իրական արդյունքը: Եվ երկրորդ՝ Փաշինյանն ասում է՝ եկեք պայքարենք իրար հետ հանուն նպատակների, ոչ թե իրար դեմ: Տեսականորեն ճիշտ է, բայց ա՛յս ղեկավարը, ա՛յս քաղաքական գործիչն իրավունք չունի նման բան ասելու, որովհետև 2,5 տարի իր հիստերիկ, ճղճղան, մերժելի բառապաշարով համեմված ելույթներով, իր թիմի, ինչպես նաև ֆեյքերի և զոմբիների գործունեությամբ զանգվածային պսիխոզ, ատելություն էր բորբոքում, մարդկանց լարում էր իրար դեմ, պառակտում էր հասարակությունը: Հիմա ինչ-որ կոչերով կամ կախարդական փայտիկով չի կարող հասարակությունը միասնանա»: |
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհի ամենահզոր զենքը»
5900:35«Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք բերվածով չեն բավարարվում»․ Տիգրան Աբրահամյան
4900:15«Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը». ՀՀ ՄԻՊ
5600:05«Վստահ եմ, որ ինչ-որ մեկը դուրս կշպրտի նրան հրապարակից՝ աղբանոց». Արման Բաբաջանյան
61Երեկ, 23:50«Ինչ՝ դուք, ինչ՝ ձեր ավերակ «ընտրյալը»»․ Լիզա Ճաղարյան
75Երեկ, 23:25«Գյումրեցիները հիշում են 90-ականներին սույն անձի հայտնի արտահայտությունը». Նազելի Բաղդասարյան
69Երեկ, 23:20