Վարչապետը հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումներն արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից և նշել, որ վերջինների հետ հանդիպմանն ընդգծել է, որ կառավարությունը ևս մտահոգված է որոնողական աշխատանքների և գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով ու ներդրել և շարունակելու է բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ, ինչը կնպաստի ԿԽՄԿ-ի ռեսուրսների ընդլայնմանն ու մեծացմանը: Նիկոլ Փաշինյանը ընտանիքների անդամներին հորդորել է հանուն աշխատանքների արդյունավետության ապահովման՝ զերծ մնալ սոցցանցերում տեղորոշման մասին կամ լրացուցիչ այլ տեղեկատվության տարածումից: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին իրականացված որոնողական աշխատանքների և աճյունների փոխանակման աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից: |
Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները
4014:00Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
4613:20Կամավորն Արցախից բերված ինքնաձիգները 500-600 դոլարով վաճառելու պայմանավորվածություն է ձեռք բերել. ԱԱԾ (տեսանյութ)
10811:50Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
15808:35Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն փակ է լինելու
317Երեկ, 23:20«ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ Գյումրիում հանդիպել ենք գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ»․ ՄԻՊ
330Երեկ, 22:05