Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Խնածախում և Ստեփանակերտում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում. ԱՀ ԱԻՊԾ

213
Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 12:35
Խնածախում և Ստեփանակերտում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հանում են. «Իրազեկում ենք, որ այսօր՝ ժամը 11։45-ին Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում և Ստեփանակերտի Կրկժան թաղամասում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։
ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են բնակավայրերին հարող տարածքներից։
Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Սակրավորներն են աշխատում։
Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն։