Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները

188
Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 12:10
Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են. «Վերականգնվող Ստեփանակերտը.
Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են:
Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում:
Հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական աջակցության շրջանակում, երկու անգամ շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով»: