Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մահացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

237
Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 11:50
Մահացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Նոյեմբերի 26-ին, Հոլանդիայում 64 տարեկանում կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ ռեժիսոր և բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը (Բազյան): Նրա մահվան լուրը հայտնում է «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակը:

Հասմիկ Չարենցը ծնվել է 1956թ.: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, ապա՝ Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հասմիկ Չարենցը բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի, տեքստերի, հոդվածների և մյուզիքլների հեղինակ է։