Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Պաշտպանության նախարարը շատ է լուռ». Տիգրան Աբրահամյան

310
Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ., 11:25
«Պաշտպանության նախարարը շատ է լուռ». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտպանության նախարարը շատ է լուռ։ Եթե իր նշանակումը լիներ 5-6 ամիս առաջ, կմտածեի, որ նոր է նշանակվել՝ դեռ կխոսի, բայց այս փուլում, երբ իրադարձությունները շատ արագ են զարգանում, նա պետք է արագ գործի։
Այնպես էլ չէ, որ գործընթացներից դուրս է եղել՝ վարչապետի զինված ուժերի հարցերով խորհրդականն էր։ Պետք է որ մարզավիճակում լինի։
Ակնկալիքս է, որ նա հրապարակային խոսք կասի՝ հասկանանք, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին, ինչ կուրս է վերցրել, ինչ առաջնահերթություններ է առանձնացրել և ինչ ուղղություն է վերցրել։
Հասկանում եմ, որ այս կառավարությունը քաղաքական առումով երկար կյանք չունի, սակայն ՊՆ-ի դեպքում ամեն օրը նշանակություն ունի»: