Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության համառ ջանքերի շնորհիվ չընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը: Ընդդիմադիր բոլոր ուժերը վստահ են, որ սա արվում է բացառապես քաղաքական նպատակներով՝ ճնշելու բողոքի ակցիաները, հանրահավաքները, իրականացնելու ընդդիմադիրների ու ընդդիմախոսների ձերբակալություններ և այլ ճնշումներ: Ի դեպ, այն պատճառաբանությունները, որոնք իշխանական որոշ պատգամավորներ բերում էին՝ ի պաշտպանություն ռազմական դրության պահպանման, փորձագետների կարծիքով, կարող են ոչ միայն տևական լինել, այլև մշտական (օրինակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիք և այլն): Մեր ունեցած տեղեկություններով, «մոբը» չզորացրելու համար իշխանությունները մի քանի պատճառ ունեն: Նախ՝ վախենում են, որ այս թեժ օրերին այդ մարդիկ կվերադառնան ու կպատմեն ողջ իրականությունը, ինչպես նաև կհակադարձեն իրենց վարկաբեկելու Նիկոլ Փաշինյանի փորձերին: Մյուս կողմից, մոբիլիզացիոն կարգով զորակոչված են բազմաթիվ ընդդիմադիրներ, այդ թվում, օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնց իշխանությունները արդեն տևական ժամանակ չեն զորացրում առանց որևէ պատճառաբանության: Ըստ այդմ, կարծիքներ կան, որ «մոբը» իշխանությունները դարձրել են յուրատեսակ քաղաքական գործիք՝ մարդկանց «պատանդ» պահելու և քաղաքական գործընթացներից այս պահին դուրս թողնելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ
4418:35Իսլամաբադում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները
5518:00«Դե հիմա ասեք, որ վրացիները տուտուց են». Տիգրան Խզմալյան
7217:25«Ռուսաստանը դրանով ցույց տվեց, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին». Արման Աբովյան
8216:40Արման Աբովյանը պարզաբանում է՝ ինչու ԲՀԿ-ն չի մասնակցում Արա Այվազյանի հետ հանդիպմանը
9416:05«Աննա Հակոբյանը կնիկ ա, ֆանտազիան ներել ա՝ արել ա». Գևորգ Պետրոսյան
10916:00