Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
![]() Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհայտ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման ու հոգեբանական աջակցության խնդիրներին, ընտանիքների անդամներին վերջին զարգացումների մասին օպերատիվ կերպով համապարփակ տեղեկատվության տրամադրման հարցերին: Քննարկվել է նաև զոհվածների դիերի նույնականացման գործընթացի արագացման խնդիրը: Փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ առկա խնդիրները հնարավորինս կարճ ժամկետներում լուծելու ուղղությամբ: Հանրությանը պարբերաբար կներկայացվի նաև տեղեկատվություն գերեվարված անձանց վերադարձի ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի վերաբերյալ: |
ԱԺ-ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի խնդիրները
32813:00Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
28708:35Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը անտեսում է հայկական կողմի կարիքները․ ՀՅԴ
427Երեկ, 22:15Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են
488Երեկ, 19:10Արցախյան պատերազմի հետ կապված միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել․ նոր որոշում
422Երեկ, 18:35Սահմանային իրավիճակը՝ հունվարի 14-ին և 15-ին․ ՊՆ
329Երեկ, 18:25