Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիայից հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը ժամանեց Հայաստան

359
Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 20:35
Ֆրանսիայից հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը ժամանեց Հայաստան

Երևան ժամանեց Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը՝ 35 տոննա բուժպարագաներով և առաջին անհրաժեշտության իրերով։ Հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:

Հումանիտար չվերթն ուղեկցում էր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։