Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ավտոմատներով մտել են մեր տարածք, մեզ ասել՝ դուրս եկեք, սենց բան ո՞վ է տեսել»․ ոսկու հանքի աշխատակից

242
Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 15:45
«Ավտոմատներով մտել են մեր տարածք, մեզ ասել՝ դուրս եկեք, սենց բան ո՞վ է տեսել»․ ոսկու հանքի աշխատակից

«Ինչի՞ ա սահմանագծին ադրբեջանական կողմը կանգնած, ոչ հայկական կողմը»,- ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցին Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները՝ հայտնելով իրենց անպաշտպան վիճակի մասին։ «Մենակ իրանք են կանգնած, մեր բանակը չկա։ Իրանք որտեղ ուզեն՝ դրոշ կկախեն․․․ Եքա Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն ասեց՝ ով սահման խախտի, էտի «սամաուբիյստվա ա»․․․ Ավտոմատներով մտել են մեր տարածք, մեզ ասել են՝ դուրս եկեք, սենց բան ո՞վ է տեսել․․․ Մարդ չի եղել, որ ասի՝ էս ո՞ւր եք գնում»,- տարակուսած ասացին նրանք։