Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ա՛յ հողատու, հերիք է հեքիաթներ պատմես». Էդուարդ Շարմազանով

196
Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 14:40
«Ա՛յ հողատու, հերիք է հեքիաթներ պատմես». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ա՛յ հողատու, հերիք է հեքիաթներ պատմես։ Պատասխանի հարցիս. ինչո՞ւ ես անտեսել պատերազմը շուտափույթ դադարեցնելու ՀՀ Գլխավոր շտաբի պետի առաջարկը։
Ինչո՞ւ ես հոկտեմբերի 20-ին մերժել Վ. Պուտինի առաջարկը՝ պատերազմը դադարեցնել, որի համաձայն Շուշին ու Հադրութը մեզ էր մնում։
Ինչո՞ւ ես խաբում, թե մեզ ասել ես ամեն ինչ։
Ես եմ քեզ դեռ հոկտեմբերի 12-ին էի ասել. «Խնդրի Պուտինին ու դադարեցրու պատերազմը, որպեսզի նոր մարդկային ու տարածքային կորուստներ չունենանք»։
Դու սուտասան ես ու հողատու։
Քո հրաժարականն այլընտրանք չունի։
Նիկոլն ու նիկոլիզմը պետք է հեռանան»։