«Փաշինյան Նիկոլը վերջին 30 տարում Հայաստանում թույլ տված սխալների ծնունդն է». Արշալույս Մղդեսյան
![]() «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի տեսակ անդարդ ու մեր լեռների պես հանդարտ նայում ենք՝ ինչպես է մեր պետությունը վարի գնում: Ֆեյսբուքում աղաղակելը հաշիվ չի: Ապակողմնորրոշված ենք, իրար կոկորդ ենք կրծում, ոչ մի կողմում պատասխանատվություն վերցնող թիմ չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել: Արադարացիորեն մեղադրում ենք վարչապետին ու իր թիմին: Պետությունն ազատ անկման մեջ է, թուրքը՝ Վարդենիսի մատույցներում: Սակայն չենք ուզում հասկանալ, որ Փաշինյան Նիկոլը վերջին 30 տարում Հայաստանում թույլ տված սխալների, վարած ծուռ ու շիտակ քաղաքականության ծնունդն է: Ինչպես մինչ այդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Խորհրդային Հայաստանի ու անկախության շարժման, Ռոբերտ Քոչարյանը՝ այդ ժամանակ ձևավորվող ու տրանսֆորմացվող հայկական էլիտայի, Սերժ Սարգսյանը՝ ամեն ինչից մի քիչ: Բայց խոսքը վարչապետ Փաշինյանի մասին է: Էն, որ ասում են՝ ժողովրդի ծոցից դուրս եկած ղեկավար: Հասարակության մի ստվար հատվածն իսկապես աջակցում է նրան, իմ շրջապատում քիչ չեն նման մարդիկ: Գիտեք՝ ինչո՞ւ: Մեր հասարակության մի ստվար հատվածը չի սիրում, ուղղակի ատում է, որ իր ղեկավարն իրենից սոցիալապես բարձր ստատուս ու ինտելեկտ ունենա, մտածի ու գործի այլ կերպ: Մեր հասարակության մի ստվար հատվածը սիրում է Նիկոլին, նայում է հայելու մեջ ու տեսնում է նրան: Սա ոչ լավ է, ոչ վատ, սա մեր իրականությունն է, 30 տարվա իրողությունների՝ հանրային գիտակցությունը թմրեցնող սերիալների, վատ կրթության, դեգրադացնող քաղաքական մշակույթի հանրագումարը: Հ. Գ. Ծառն Աստծու մոտ գանգատ գնաց, թե կացինն ինձ կոտրեց, Աստված ասաց՝ մի զարմացիր. կոթը քեզանից է»։ |
«Դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից պահանջներ ներկայացնելու փորձը»․ ՄԻՊ
4122:30Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ 1,5 միլիոն դրամ հափշտակած անձը ձերբակալվել է
9820:05«Ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»․ նախարար
14817:55«Չգիտեմ՝ Մեհրիբանը Շուշիում չայ խմե՞ց, բայց երբ Շուշին արդեն հանձնված էր, էս մարդն էսպիսի գրառում էր անում». Ն. Զոհրաբյան
16617:00«Հ2-ը զրկվեց հեռարձակման լիցենզիայից». Գոհար Սրապիոնյան
16716:40«Շուշին իսկապես դարձավ դժգույն քաղաք». Վարուժան Գեղամյան (լուսանկար)
14116:35