Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Վտահ եմ, որ Նիկոլը ՀՀ-ից էլի տարածքներ հանձնելու գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ». Կ. Վրթանեսյան

336
Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 02:15
«Վտահ եմ, որ Նիկոլը ՀՀ-ից էլի տարածքներ հանձնելու գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ». Կ. Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես արդեն վստահ եմ, որ Նիկոլը ՀՀ-ից էլի տարածքներ հանձնելու գաղտնի պայմանավորվածություն ունի Ալիևի հետ...
Ու նոր հասկացա, թե ինչու ՀՀ իշխանություններն ընդհանրապես ծպտուն չեն հանում, երբ Ալիևը սպառնում է ռազմատուգանքներով...
Տեսե՛ք, գոնե Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ հստակ դիրքորոշումն Արցախի հարցով եղել է հետևյալը. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Արցախի կարգավիճակը, սահմանները միշտ եղել են քննարկման առարկա, բայց հայկական կողմի կարմիր գիծը այս բանաձևով է տրվել. «երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
Միշտ սա հստակ ասվել է բոլոր միջազգային ամբիոններից, սա միշտ հասցվել է միջազգային մեր բոլոր գործընկերներին։
Բայց Նիկոլը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որով ըստ էության ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի մաս է։
Հիմա եթե Ադրբեջանը վերցնում է թեկուզ միայն Սոտքի, Դրմբոնի, Կաշենի և մյուս հանքերից արդյունահանած թանկարժեք մետաղների գինը, այդ գումարի վրա էլ մի հատ տոկոս է ավելացնում ու մտնում է միջազգային դատարան՝ պահանջելով փոխհատուցում, ի՞նչ եք կարծում, Հայաստանն ի՞նչ շանսեր ունի նման դեպքում։
Ու պարզ է, չէ՞, որ այդ ֆանտաստիկ թվերի դիմաց տարածքներ է պահանջելու։
Չեք կարծում, չէ՞, որ Նիկոլը դա չի չգիտի։
Հասկանում եք, չէ՞, թե ինչու են այդ մասին հիմա լռում»: