Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«2018-ի մարտին Փաշինյանն ասաց՝ ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը». Անի Սամսոնյան

307
Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2020 թ., 02:00
«2018-ի մարտին Փաշինյանն ասաց՝ ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը». Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2018 թվական, մարտ ամիս, «Լուսավոր Հայաստանի» գրասենյակ: Հեղափոխության ճանապարհային քարտեզի քննարկում:

-Պարոն Փաշինյան, իսկ եթե հանկարծ մարդ զոհվի կամ վիրավորվի,- հարցրի ես «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Փաշինյանին:
-Ինձ չի հետաքրքրում ինչ-որ մեկի ասկոլչնիով վիրավորվելը,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:
Ես վախեցած լռեցի: Այսքանը: Բարի գիշեր և համբերություն բոլորիս»: