Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել

2072
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 21:45
Գյումրիում ռուս զինծառայողի դի են հայտնաբերել

Ռուս զինծառայողներից մեկը Գյումրիի զորամասի տարածքից դուրս գտնվող բնակության վայրում հայտնաբերել է համածառայակցի մարմինը՝ առանց կյանքի նշանների։ Լուրը հաստատել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։ «Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։ Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել են մամուլի ծառայությունից։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։