Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՀՀ-ում կառավարություն, արտգործնախարարություն գոյություն չունի». Իշխան Սաղաթելյան

278
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 20:40
«ՀՀ-ում կառավարություն, արտգործնախարարություն գոյություն չունի». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ում իշխանություն չկա: Կառավարություն, արտգործնախարարություն գոյություն չունի: Ստորացուցիչ կապիտուլյացիայի հայտարարության պայմաններում թուրքերը վարվում են ըստ քմահաճույքի:

  • Թուրքը հասել է Վարդենիսի շրջան՝ Սոթք:
  • Բերձորի ճանապարհի՝ 5 կմ-ի վերաբերյալ պայմանավորվածությունը չի կատարվում, ճանապարհը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ:
  • Հայկական կողմը զիջում է դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրված:

Հենց սրա համար ենք ասում, որ թուրքի առջև ծնկի եկած ղեկավարը չի կարող բանակցել և պաշտպանել մեր ժողովրդի շահերն ու իրավունքները:
Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, որպեսզի կասեցնենք մեր երկրի մայրամուտը, այլապես քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը»: