Քարվաճառի հատվածում ընթանում են ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանագծի վերջնական ճշգրտման աշխատանքներ. ՊՆ
![]() ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Քարվաճառ տանող դարպասը կոտրելու մասին լուրերը. ընթանում են սահմանի վերջնական ճշգրտման աշխատանքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով տարածվող տեղեկատվությանը, թե ադրբեջանցիները կոտրել են տեղադրված դարպասը: «Դարպասը կոտրելու մասին, բնականաբար, խոսք չկա: Այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերջնական ճշգրտման հարցն է քննարկվում՝ նաև արբանյակային կապի միջոցներով, GPS նավիգատորներով: Այդ աշխատանքներն են ընթանում, դարպասներ կոտրելու մասին խոսք չկա»,-ասաց Ալթունյանը: Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, թե ադրբեջանցիները կոտրել են դարպասը, նաև մտել Սոթքի հանքավայր: |
ԱԺ-ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի խնդիրները
32813:00Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
28708:35Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը անտեսում է հայկական կողմի կարիքները․ ՀՅԴ
427Երեկ, 22:15Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են
488Երեկ, 19:10Արցախյան պատերազմի հետ կապված միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել․ նոր որոշում
422Երեկ, 18:35Սահմանային իրավիճակը՝ հունվարի 14-ին և 15-ին․ ՊՆ
329Երեկ, 18:25