Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՀՀ-ում ռազմական դրությունը կմնա ուժի մեջ. ԱԺ-ն չընդունեց որոշումը

233
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 18:50
ՀՀ-ում ռազմական դրությունը կմնա ուժի մեջ. ԱԺ-ն չընդունեց որոշումը

Այսօր ՀՀ Ազգային ժողովում ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծի թեժ քննարկումներից հետո, նախագիծը չընդունվեց 36 կողմ, 56 դեմ և 2 ձեռնապհ ձայների հարաբերակցությամբ: Որոշման ընդունման համար անհրաժեշտ էր 67 ձայն:

Նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էր: Երեկ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը նախագծին չտվեց դրական եզրակացություն. դեմ էին արտահայտվել իշխանական թևի ներկայացուցիչները: