ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ
![]() Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը շնորհավորել է Արա Այվազյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր պատասխանատու առաքելության մեջ: ԱԳ նախարար Այվազյանն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար։ Անդրադարձ է կատարվել ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանն այդ առնչությամբ առանձնահատուկ ընդգծել է միջազգային կառույցների և նախևառաջ ՄԱԿ համապատասխան մարմինների տեղում ներգրավվածության կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտգործնախարարը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը և վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։ Երկուստեք առանձնահատուկ ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը: |
Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները
4014:00Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
4613:20Կամավորն Արցախից բերված ինքնաձիգները 500-600 դոլարով վաճառելու պայմանավորվածություն է ձեռք բերել. ԱԱԾ (տեսանյութ)
10811:50Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
15808:35Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն փակ է լինելու
317Երեկ, 23:20«ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ Գյումրիում հանդիպել ենք գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ»․ ՄԻՊ
330Երեկ, 22:05