Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Խոսվում է, որ Բաքվում հաղթական շքերթ է կազմակերպվելու, որտեղ ցուցադրվելու են մեր գերիները»․ Սրբուհի Գրիգորյան

222
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 15:25
«Խոսվում է, որ Բաքվում հաղթական շքերթ է կազմակերպվելու, որտեղ ցուցադրվելու են մեր գերիները»․ Սրբուհի Գրիգորյան

«Շրջանառվում է որոշ տարածքներում հայերի և ադրբեջանցիների համատեղ խաղաղ ապրելու վերաբերյալ միֆ։ Ռոմանտիկան գուցե կարևոր է հեղափոխություն անելու դեպքում, բայց աշխարհագրական այս դիրքով երկրի կառավարման համար պետք է լինել իրատեսական ու հեռուն տեսնող»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։ «Երբ նայում եք մեր գերեվարված զինվորների ստորացումներին, հավատո՞ւմ եք դրան, երբ իր տունը չլքած մեր տարեց քաղաքացու նկատմամբ տեղի ունեցածն եք տեսնում, հավատո՞ւմ եք դրան․․․ Ես չեմ հավատում»,-նկատեց Գրիգորյանը։
«Խոսվում է Սյունիքով անցնելիք ճանապարհի մասին․ որտեղո՞վ է անցնելու այդ ճանապարհը, ինչպե՞ս ենք պահպանելու ճանապարհի հարակից համայնք-բնակավայրերի քաղաքացիների անվտանգությունը, չե՞ն դատարկվելու այդ բնակավայրերը․․․ Մտածե՞լ եք այդ մասին․․․ Ինչպես երևում է՝ դեռ ոչ, ինչպես և չեք մտածել գերիներին օր առաջ վերադարձնելու մասին»,- նշեց պատգամավորը։
«Հիմա խոսվում է, որ Բաքվում հաղթական շքերթ է կազմակերպվելու, որտեղ մեր գերիները պարզապես ցուցադրվելու են․․․ Մեր հայրենակիցներին այս ստորացումներից զերծ պահելու համար մենք պետություն ունե՞նք»,- եզրափակեց Գրիգորյանը։