«Շատ զինվորներ ունեն թեթև վիրավորում, բայց բժշկական աջակցություն չեն ստանում»․ բողոքի ակցիա
«Մենք մշտական կապի մեջ ենք մեր զինծառայողների հարազատների հետ, ստանում ենք տարբեր ահազանգեր, մեսիջներ՝ այս պահին ծառայության մեջ գտնվող զինծառայողների առողջության, հանգստի, հիգիենայի և ապահով կացության վերաբերյալ»,- ասացին ՊՆ-ի դիմաց բողոքի ցույց անող ժամկետային զինծառայողների հարազատների խնդիրները ներկայացնող նախաձեռնության անդամները։ Նրանք նշեցին, որ առանձնացրել են մի քանի գրավոր կետեր, որոնք պետք է ներկայացնեն ՊՆ ղեկավարներին։ «Հասկանալի է՝ պատերազմից հետո շատ կեցավայրեր ռմբակոծված են, բայց 16-17 օրը բավական մեծ ժամանակ էր՝ զբաղվելու տարրական պայմաններ ստեղծելով»,-ասացին նրանք՝ նշելով, որ զինվորները քնում են գետնին, առանց վերմակի։ Նախաձեռնությունն ահազանգ է ստանում նաև, որ շատ զինվորներ ունեն թեթև վիրավորում, որոնք բժշկական աջակցություն չեն ստանում. «Պահանջում ենք պատշաճ վերաբերմունք հայրենիքը պաշտպանած հայ զինվորի հանդեպ»: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18