Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«4-5 անգամ փակ համարով զանգել են, բայց չեն խոսում, մտածում եմ՝ կարող ա էրեխես ա». անհետ կորածի հայր

195
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 12:30
«4-5 անգամ փակ համարով զանգել են, բայց չեն խոսում, մտածում եմ՝ կարող ա էրեխես ա». անհետ կորածի հայր

Անհետ կորածների և գերիների հարազատների ակցիան շարունակվում է ՊՆ շենքի դիմաց: «Ոչ խաբար ունեմ տղուցս, ոչ բան: Երեխուս չաստից երկու հոգի եկել էին, ասին՝ ամսի 8-ին տեսել ենք ու էտ ա եղել... Ինչ կռիվը սկսել ա, 4-5 անգամ փակ համարներով գիշերը զանգում են, վերցնում ենք, ասում՝ ալո, ձեն չկա, մտածում ենք՝ կարող ա երեխեն լինի, չի խոսում, վախում ա: Սաղ տեղերը գնացել եմ, ոչ մի բան, էսօր էլ եկել եմ ստեղ: Թեժ գծով զանգում ենք, ասում անուն-ազգանունը, նայում են, ասում՝ տեղեկություն չկա»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը: