Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.

«Այս մտայնությամբ էլ կորցրինք Արցախի մեծ մասը». Կարինե Հարությունյան

227
Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ., 09:55
«Այս մտայնությամբ էլ կորցրինք Արցախի մեծ մասը». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խե՜ղճ ժողովուրդ, որը հույսդ ոչ թե իշխանությանդ դիվանագիտությունն է, այլ օտար երկրի բարեհաճությունը: Դեռ ինչքան ու մինչև երբ պիտի ուրախանանք, որ այսինչ երկիրը մեզ այսպիսի ժեստ արեց, այնինչը մեզ ժպտաց, երրորդը հիշեց, որ ցեղասպանված ժողովուրդ ենք:

Բայց ի՞նչ անի ժողովուրդը, եթե վարչապետի աթոռն զբաղեցնող մարդը, ԱԺ փոխնախագահի աթոռն զբաղեցնող մյուս մարդը ցնծում են, թե գիտեք՝ սա շատ մեծ հաջողություն է: Քիչ է մնում ասեն, թե սա Հայաստանի դիվանագիտության աննախադեպ հաղթանակն է և այդ չակերտավոր հաղթանակի պատվին մի հրավառություն կազմակերպեն:

Այս մտայնությամբ էլ կորցրինք Արցախի մեծ մասը, հազարավոր զոհեր տվինք, հազարավոր վիրավորներ, հենց այս պահին գուցե փողոցում մի գաղթական ընտանիք տուն է փնտրում կամ թե քանի մայրեր իրենց վիրավոր կամ անհետ կորած որդուն են փնտրում, իսկ Նիկոլն ու Ալենը ցնծում են մի ոչինչ չարժեցող որոշումից:

Չէ՛, դուք դեռ մտածում եք, որ նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, լա՞վ է լինելու: Ալիևն ասաց, չէ՞, որ չի ընդունելու որևէ նման որոշում: Դուք ուզում եք էլի՞ պատերազմ լինի: Եթե Ֆրանսիայի ճանաչումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն, գնալո՞ւ եք կռվելու: Նույն իրենք՝ Նիկոլն ու Ալենն առաջնագծում կանգնելո՞ւ են:
Փոխանակ մտածեն, թե այս աղբից ոնց են դուրս գալու, ստատուսագիր են դարձել: Իսկ լավ կլինի, որ ազատեն իրենց զբաղեցրած աթոռներն ու Ֆեյսբուքում լրիվ հաստիքով ստատուսչի աշխատեն:

Հ. Գ. Արդեն Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչն ասել է, որ կառավարությունը չի ընդունի բանաձևը, ավելի լավ է ուրախանաք սրա համար»: