«Դավաճանության և հայրենիքը վաճառողների հետ հաշտ հասարակությանը երկար էին պատրաստել». Լիլիթ Գալստյան
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու փաստ կամ խրախճանք մեր ողբերգության ժամին. 1. Պետբյուջեն ճեղքվածք ունի հիմնավորմամբ, Նիկոլի հրահանգով՝ մեր սահմանների և Արցախի համար Հայաստան հիմնադրամին հանգանակած 170 մլն դոլարի մեծ մասը փոխանցվել է ՀՀ բյուջե: Ասեմ, որ Հայաստան հիմնադրամի կանոնադրությամբ գումարները միայն նպատակային և ծրագրերի ծախսերի համար են նախատեսված: 2. Եվ ճիշտ այս օրերին, բյուջեի ճեղքվածքի պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները միասնականության, մոբիլիզացվելու, համազգային հանգանակության կոչեր էին հնչեցնում, ՀՀ ֆինանսների նախարարությունում 73 մլն105 հազարի պարգևավճար են ստացել: Չի բացառվում, որ ոչ միայն նրանք... Իսկ մենք բարոյականությունից, պետությունից և ուրիշ մեծ արժեքներից ենք խոսում... խեղդվում կորցրած հայրենիքի ցավից ու ամոթից... Չէ, մենք ավելի շուտ էինք գնում պարտության. դուք ավելի շուտ էիք պատրաստվել և հասարակությանը պատրաստում էիք այս դավաճանությանը, երբ սուտն ու երեսպաշտությունը դիտվում ու մատուցվում էր որպես բնական երևույթ, երբ անհայրենիք տգետներին ու օտար ծրագրեր սպասարկող վարձկաններին վստահեցինք երկրի կառավարումը, երբ պարգևավճարների սկանդալային ֆոնին ԱԺ փոխխոսնակ Լենան ասաց, հո իրենք նվիրյալ չեն, որ ինչ-որ 500-600 հազարի համար աշխատեն, ու մեր հասարակությունը կուլ տվեց... Մեր հասարակությունը կամաց-կամաց շատ բան կուլ տվեց, հաշտվեց ու պարտվեց... Դավաճանության և հայրենիքը վաճառողների հետ հաշտ հասարակությանը երկար էին պատրաստել՝ լռեցնելով բանական խոսքն ու պետական մտածողությունը... Միևնույն է, մենք չենք ընկրկելու»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00