«Իշխանությունը, ԱԱԾ-ին տեռորի ենթարկելով, վերցրել ու հրապարակել է տեսանյութը». Ալեքսանդր Կոչուբաև
![]() Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեև իշխանությունը հոգեվարքի մեջ է, նրա հեռանալը՝ անխուսափելի և մերձավոր ապագայի հարց է, ու այն ինչ հիմա կասեմ 18-երորդական նշանակության է, բայց՝ պետք է արձանագրվեն բոլոր այն իշխանազանցումները և իրավախախտումները, որոնք իշխանական խմբավորումը և նրա պարագլուխը թույլ են տվել և տալիս: ԱԱԾ-ն հորդորել է խոսնակ Մանեին չհրապարակել տեսանյութը, բացատրել են, որ դա խոչընդոտում է քննությանը, որ խախտվում է քննության գաղտնիությունը ու նմանատիպ այլ իրավաբարոյախրատական մասաժներ: Բայց խոսնակ Մանեն պետք է կատարեր «Դավաճաններ» իշխանական խմբավորման պարագլխի հանձնարարությունը ու պետք է շեղեր հանրության ուշադրությունը, որ հանրությունը կերակրվի զանգվածային անկարգությունների տեսարաններով, որ չհիշի որ Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրը, ով վարչապետ չկարողացավ դառնալ ու մնաց խմբագրի կլիշեյի մեջ, հողերը ծախեց, մի ամբողջ սերունդ մատաղ արեց, որ Մեհրիբանի չայը դրեց ու դուրս եկավ Շուշիից: Հուսով եմ ԱԱԾ-ի մի անկյունում էս ամեն ինչը փաստաթղթավորածա, որովհետև չենք թողնելու թռնեն երկրից, նրանք պետք է խախտում առ խախտում պատասխան տան Հայկական նյուրնբերգում»: |
«Սա Երևանը «Իրևան» կդարձնի, միայն թե վարչապետի աթոռին մնա». Գագիկ Համբարյան
3522:55ՃՈ-ն հորդորում է տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում
8721:15Ադրբեջանը լեհ գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչին 50000 դոլար է առաջարկել լռության դիմաց
9521:00«Նոր օր է սկսվել Ամերիկայում»․ Բայդեն
15820:40«Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում զրահաբաճկո՞ն է կրում». Ռոբերտ Մակարյան
10620:30«Վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը». Մարիա Կարապետյան
8920:25