Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Թույլ տվեք ձեր խորը երախտագիտությունների վրա սառը ցնցուղ լցնել». Հայկ Մարտիրոսյան

370
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 22:10
«Թույլ տվեք ձեր խորը երախտագիտությունների վրա սառը ցնցուղ լցնել». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելիներ. թույլ տվեք էլի ձեր խոր երախտագիտությունների և էյֆորիկ հայտարարությունների վրա սառը ցնցուղ լցնել ճշմարտությամբ:

Ֆրանսիան չի ճանաչել Արցախի անկախությունը:

Խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է անում Ֆրանսիական Հանրապետության կառավարությանը՝ ճանաչել Արցախը:

Երբ կառավարությունը կճանաչի՝ նոր տեղից վեր կցատկենք և կերջանկանանք, որ կորստից հետո ճանաչվեց մի բան, որ այլևս ընդհանրապես չկա:

Սենատն, անշուշտ, ամեն դեպքում շատ դրական բան է արել, բայց պետք է հասկանալ թե խորքում ինչ կա:

Իսկ իրականում սա պարզ դեմարշ է Ռուսաստանի դեմ, որը Մինսկի խմբի մյուս երկու համանախագահներին անարգեց և ապտակեց՝ միակողմանիորեն Արցախի հարցը Ադրբեջանի և Թուրքիայի օգնությամբ լուծելով հօգուտ այդ երեք երկրների:

Սրա անունն է քաղաքականություն: Ձեր սիրատոչոր գրառումներից գողացված հեղափոխության օրերի սիրո և թավշախոսության մակերասայնության նամշած հոտ է գալիս:

Այլևս վաղուց ժամն է փոխվելու:

Մեր աշխարհը փոխվել է՝ մենք նույնն ենք մնացել»: