«Սպառնալիքի տակ է հայերի գոյությունը. ամենահին քրիստոնեական երկիրը վտանգված է». ֆրանսիացի սենատոր
![]() Ինչպես արդեն հայտնել էինք՝ Ֆրանսիայի Սենատն այժմ քննարկում է Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը: Սենատոր Ստեֆան Ռավիեր իր ելույթի ընթացքում ասաց, որ Ադրբեջանը, թեպետ, Ֆրանսիայի առաջին տնտեսական գործընկերն է Հարավային Կովկասում, բայց Արցախի անկախությունը ճանաչելն անհրաժեշտություն է. «Հայ ժողովուրդը կարծում էր, որ կարող էր հաշվի նստել Ֆրանսիայի բարեկամության հետ, իսկ Ֆրանսիան պետք է իր ադրբեջանական հաճախորդի հետ հաշվի նստեր, որին 374 միլիոն եվրոյի զենք է վաճառել: Ի՞նչ կշիռ կարող են ունենալ մի քանի քարյուր հայեր առևտրային այս նժարի վրա: Իրականությունն այստեղ է, այն առևտրային է, դաժան է...: Այսօր միջազգային հանրության խլացուցիչ լռությունից հետո մեր ասամբլեան դուրս է գալիս իր ընդարմացումից և շտապողականորեն փորձում է ինչ-որ մի բանաձև ստորագրել»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախի ճանաչումն անհրաժեշտություն է, որպեսզի հայերը պաշտպանվեն էթնիկ զտումներից, որը, սենատորի խոսքով, արդեն սկսվել է: «Սպառնալիքի տակ է հայերի գոյությունը. աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը վտանգնված է Թուրքիայի սուլթան Էրդոողանի ծավալապաշտական նկրտումների պատճառով, որովհետև առանց վերջինի օգնության Ադրբեջանը չէր սկսվի պատերազմը»,- ասաց սենատորը: |
«Չարձագանքեցիք, երբ ԱՀ նախագահը հայտարարեց, որ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից». Տիգրան Աբրահամյան
10804:05«Պարզ չի՞, թե ինչու են Լենա Նազարյանին ասում, որ որոշակի պարբերականությամբ հարցազրույցներ տա». Ալեն Ղևոնդյան
11903:05«Ինչո՞ւ է Ռուսաստանը հովանավորում Ադրբեջանին ու կարմիր լույս վառում Թուրքիայի առաջ». Լևոն Շիրինյան
13602:05«Վազգեն Մանուկյանի տեքստերը վերաբերելի՞ են իրեն սատարող քաղաքական ուժերի գաղափարներին». Լևոն Բարսեղյան
16301:05«Այս հերքումից ես առնվազն հասկանում եմ, որ փաստաթղթի իսկությունը չի հերքվում». Կ. Վրթանեսյան
17600:30«Ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը, բոմժեր են էլի». Վարդան Ղուկասյան
187Երեկ, 23:50