«Իրանի տարածքում հայ զինծառայողների գտնվելու լուրերը չեն հաստատվել». Մխիթար Հայրապետյան
310
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 18:05
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գիտեք, վերջին օրերին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե որոշ հայ զինծառայողներ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ ՀՀ-ն և Իրանը պաշտոնական հայտարարություններում չեն հաստատել այդ տեղեկությունը, այնուամենայնիվ, շարունակում եմ նամակներ ստանալ մեր քաղաքացիներից՝ վերստին այդ լուրերի իսկությունը ճշգրտելու պահանջով: Որպես ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որի խոսքով՝ այս պահի դրությամբ վերոնշյալ լուրերը չեն հաստատվել»։ |
Դատարանը սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբանի նկատմամբ
1017:10Քոչարյանի փաստաբանները բացարկ հայտնեցին մեղադրող դատախազներին
2216:45Առաջարկվեց սեպտեմբերի վերջին շաբաթ օրն Ազգային փոքրամասնությունների օր նշել
3816:15«Եթե մեր հարգարժան իդիոտը վախենում է իր ժողովրդի հետ հանդիպելուց, ի՞նչ վարչապետ». սյունեցիներ (տեսանյութ)
4215:50Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բացարկ հայտնեցին Արթուր Դավթյանին
6915:35«ՀՀԿ-ն թքել ա ձեր վրա, իսկ դուք անինքնասերի պես նորից նրա կողքին եք». սյունեցիները՝ ԲՀԿ-ականներին (տեսանյութ)
6315:20