Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց

308
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 16:30
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ բերման են ենթարկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին։ Քիչ առաջ նա ազատ արձակվեց: «Կառավարության շենքի առջևով բարձրանում էի մեր գրասենյակ, ոստիկանների մեջ կանգնած էր ծանոթներից մեկը, քրեական անցյալ ունեցող մեկը, որին բազմիցս աջակցել ենք՝ բնակարանային հարցով, թե ինչ: Երբ անցնում էի, ասաց՝ իմ գործն ի՞նչ եղավ ու դա բավականին ագրեսիվ ձևով: Շտապում էի, ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, եկել, քո գործով ես զբաղվո՞ւմ: Նա սկսեց հայհոյանքներ տեղալ, ասացի՝ ինձ էի՞ր ասում, հարձակվեց, սկսեց քաշքշել... Ոստիկանությունը երկուսիս էլ բերման ենթարկեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իշխանյանը՝ տեղի ունեցածը որակելով սադրանք. «Ի՞նչ գործ ուներ քրեական անցյալ ունեցողը ոստիկանների մեջ կանգնած. սա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց