Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից». Էդմոն Մարուքյան

284
Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ., 16:00
«Ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում ներկայացրեց ստեղծված վիճակից դուրս գալու՝ կուսակցության՝ մի քանի կետից բաղկացած ճանապարհային քարտեզը, որի առաջին կետը վերաբերում է վարչապետի հեռանալուն։ «Ներկայացրել ենք մեխանիզմ, թե ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից և ունենալ նոր վարչապետ, որը կկարողանա գնալ բանակցությունների և՛ Ալիևի հետ, և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»։

Ըստ Մարուքյանի՝ վարչապետի հրաժարականից հետո անհապաղ պետք է զբաղվել բանակցություններով, քանզի ստորագրված փաստաթղթում բազմաթիվ անորոշություններ կան։ «Այդ հայտարարության համաձայն, մենք վերջնաժամկետներ ունենք, թե երբ պետք է լքենք Քարվաճառը, որ երեկ հայկական ուժերը դուրս եկան։ Բայց մենք չունենք վերջնաժամկետ, թե ե՞րբ մեր ռազմագերիները կամ քաղաքացիական անձինք պետք է փոխանակվեն և վերադարձվեն։ Ինչո՞ւ չունենք»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։